Վերջին տարիներին Հայաստանում բանջարային մշակաբույսերի մեջ մեծ տարածում են գտել զանազան բակտերիալ, վիրուսային և սնկային հարուցիչներով պայմանավորված հիվանդություններ, որոնք մեծ վնաս են հասցնում ցանքատարածություններին բերելով տեղական սորտերի տնտեսակենսաբանական արժեքավոր հատկությունների նվազմանը և սորտային առանձնահատկությունների այլասերմանը և զգալիորեն նվազեցնելով գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։
Վերոգրյալ հիմնախնդրի լուծմանը նպաստելու համար Գիտական կենտրոնի ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայում իրականացվում է բանջարաբոստանային մշակաբույսերի բակտերիալ և սնկային հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում ժամանակակից մոլեկուլային կենսաբանության մեթոդով՝ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) իրական ժամանակում (qPCR)։ Ախտորոշվում են մի շարք հիվանդություններ, այդ թվում բակտերիալ քաղցկեղ (Clavibacter michiganensis), Ֆիտոֆտորոզ (Phytophthora infestans), ֆուզարիոզային թառամում (Fusarium oxysporum), վերտիցիլյոզային թառամում (Verticillium dahlia), ալտերնարիոզ (Alternaria alternate) և այլն: Գնացուցակ
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: