Գրանցվել են նոր սորտեր
Վերջին տարիներին Գիտական կենտրոնի սելեկցիոներների կողմից ստեղծվել են բանջարաբոստանային մշակաբույսերի ևս 5 նոր սորտեր, որոնք արդեն իսկ անցել են պետական սորտափորձարկում և գրանցվել են սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում։ Նոր շրջանացված սորտերի թվում են․
- դդմակի «Սաթեն» սորտը, որը առանձնանում է պտղի դեղին գույնով և համեմատաբար բարձր բերքատվությամբ,
- կծու տաքդեղի «Ալ ծաղիկ» սորտը, որը աչքի է ընկնում ծաղկի նման յուրահատուկ պտղի ձևով,
- կծու տաքդեղի «Մարջան» սորտը, որի առանձնահատկությունների շարքում է մեկ բույսի վրա բազմագույն պտուղների ձևավորումը,
- բադրիջանի «Սպունգ» սորտը, որը առանձնանում է սպունգամնան պտղամսով և համեմատաբար բարձր բերքատվությամբ,
- ռեհանի «Մանուշակագույն տեղական» սորտը, որը օժտված է համային բարձր հատկանիշներով և հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայունությամբ։