Գիտական կենտրոնի կողմից մշակված «Հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի նմուշների վերականգնում և բազմացում՝ Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում անվտանգության նպատակով կրկնօրինակման համար» ծրագրային առաջարկը շահել է Համագործակցության զարգացման նորվեգական գործակալության (Norad) հայտարարած դրամաշնորհային մրցույթը։
Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում ապահով պահպանվում է 1.145.693 սերմերի նմուշներ ամբողջ աշխարհից, այն ունի ևս միլիոնավոր նմուշների պահպանման հնարավորություն։ Նորվեգիայի արկտիկական Սվալբարդի կղզեխմբում գտնվող պահոցի նպատակն է պահպանել գենբանկի համաշխարհային հավաքածուները՝ ապագայում մարդկության պարենային ապահովության նպատակով։
Ծրագրի շրջանակներում վերականգնվելու են ինչպես Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային համաձայնագրի (ITPGRFA) Հավելված I-ում ներառված մշակաբույսերի տեսակների (սմբուկ, կաղամբ, լոբի, սիսեռ, մաշ) նմուշներ, այնպես էլ Հավելված 1-ում չընգրկված մշակաբույսերի (լոլիկ, պղպեղ, վարունգ, դդում, դդմիկ, սեխ, ձմերուկ, դդմակ, ռեհան, հազար, սոյա, ֆիզալիս) նմուշներ:
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: