Սելեկցիայի արդյունավետությունը մեծապես կախված է ելանյութի լայն բազայի առկայությունից և դրա ուսունմասիրվածության աստիճանից:
Ծրագրի նպատակն է նպաստել բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիայի զարգացմանը՝ հարստացնելով, բնութագրելով ու մատչելի դարձնելով գենետիկական ռեսուրսների բազան և դրանց առնչվող տեղեկատվությունը։ Կանաչ բանջարային մշակաբույսերի ոչ ավանդական տեսակների բազմացման ու տարածման և քիչ օգտագործվող բանջարային մշակաբույսերի հավաքածուի վերականգնման միջոցով սելեկցիոն բազան հարստացնելու ինտեգրված մոտեցումը կնպաստի կլիմայի և գյուղատնտեսական արտադրության համակարգերի փոփոխության պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի դիվերսիֆիկացմանը: Բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների բնութագրման և գնահատման վերաբերյալ դաշտային և լաբորատոր հետազոտությունների իրականացումը կհեշտացնի պահանջվող ելանյութի որոնման գործընթացը՝ սելեկցիայի նպատակներին համապատասխան: Համացանցում տեղադրված տեղեկատվական համակարգի մշակումը կապահովի բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը բոլոր օգտագործողների համար` համաձայն կենսաբազմազանության բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջների, որոնց անդամակցում է Հայաստանը:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2021-2024թթ.
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: