Ֆերմերների ոչ շրջահայաց տնտեսական գործունեության հետևանքով կենսոլորտի ապակայունացումն ու բնական ռեսուրսների ոչ ճիշտ շահագործումը պատճառ դարձան, որ Հանրապետությունում զգալիորեն մեծացավ կանաչ գյուղատնտեսությունը զարգացնելու անհրաժեշտությունը, որի նախապայմաններից մեկը հողային ռեսուրսների պահպանումն ու արդյունավետ օգտագործումն է: Կանաչ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի փորձադաշտերում ուսումնասիրվում և մշակվում են սիդերատ բույսերի (սոյա, լոբի, ոլոռ), ինչպես նաև կենսաբանական պարարտանյութերի կիրառման նոր տեխնոլոգիաներ: Առաջարկվող տեխնոլոգիաների ներդրումը ֆերմերային տնտեսություններում կնպաստեն հողերի առողջացման, բերրիության, ցածր ինքնարժեքով էկոլոգիապես մաքուր բանջարեղենի բերքատվության բարձրացմանը, ինչպես նաև սննդի անվտանգության բարելավմանը:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2021-2024թթ.
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: