Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

«Տեղական բանջարային մշակաբույսերի գիտականորեն հիմնավորված սերմնաբուծության միջոցառումների կազմակերպումը»

Ծրագրի շրջանակներում իրականացվել է պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և վարունգի մեծ պահանջարկ ունեցող տեղական շրջանացված սորտերի և հիբրիդների սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրություն` համաձայն սերմնաբուծության գիտականորեն հիմնավորված պահանջների և կանոնների։ Արդյունքում արտադրվել է որակյալ սերմացու, ինչը նպաստել է հանրապետությունում մշակվող բանջարային մշակաբույսերի արդյունավետության բարձրացմանը և հանրապետության պարենային անվտանգությանը:

Ստեղծվել են մասնագիտական սերմնաբուծական ֆերմերային տնտեսություններ, որոնք կենտրոնի մասնագետների խորհրդատվության և պարբերական հսկողության շնորհիվ արտադրել են մեծաքանակ որակյալ սերմանյութ` նպաստելով տեղական սորտերի և հիբրիդների սերմի արտադրական ծավալների ընդլայնմանը, պահանջարկի բավարարմանը:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2020-2021թթ

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: