Ներկայումս Հայաստանում կան մի շարք ֆերմերային տնտեսություններ, որոնք արտադրոում են օրգանական բանջարեղեն, օգտագործելով ներկրված արտասահմանյան սորտերի օրգանական սերմերը, ուստի խիստ արդիական է տեղական սորտերի օրգանական սերմերի ստացումը:
Նախագծի շրջանակում նպատակ է դրվել փորձարկել և ներդնել օրգանական գյուղատնտեսոության մեջ թույլատրելի միջոցներ՝ հիմնական բանջարային մշակաբույսերի (լոլիկ, քաղցր տաքդեղ, վարունգ) տեղական սորտերի էկոլոգիապես մաքուր, բարձրարժեք, մրցունակ օրգանական սերմերի ստացման համար, բաց և ծածկած գրունտի մշակության պայմաններում:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2018-2020թթ.
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: