Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

«Պոմիդորի հայկական արժեքավոր հինավուրց սորտերի վերականգնում և նորագույն տեխնոլոգիաներով նրանց մշակության կառավարման արդյունավետ մեթոդների մշակում»

Թեմայի ռազմավարական նպատակն է՝ պոմիդորի հայկական հինավուրց սորտերի մշակության տեխնոլոգիաների արդյունավետ կառավարումը: Ներկայումս պոմիդորի հայկական հինավուրց սորտերի վերականգնման և մշակման համար առկա են մի շարք հիմնախնդիրներ (բերքատվության անկում, սերմերի անհրաժեշտ քանակի, մշակության նորագույն տեխնոլոգիաների, նյութատեխնիկական բազայի միջոցների բացակայություն): Ծրագրի արդյունքում վերականգնվել են սորտեր, բազմացվել են սերմեր, որոնք կօգտագործվեն ոչ միայն գյուղատնտեսությունում և վերամշակման մեջ, այլ լավագույն ելանյութ կհանդիսանան կենսատեխնոլոգիայում օգտագործելու, նոր սորտեր ստանալու գործընթացում, ինչպես նաև մշակվել է նորագույն տեխնոլոգիաներով կառավարման կայուն համակարգ, որն էլ կնպաստի բավարարելու հանրապետությունում այս սորտերի նկատմամբ պահանջարկը: Թեմայի կատարումից հետո ակնկալվում է, որ նման տեխնոլոգիաների կիրառումը հինավուրց սորտերի մոտ կբարձրացնի բերքատվությունը, որակական ցուցանիշները, կբարելավի պտուղների արտաքին տեսքը և համաչափությունը, փոխադրաունակությունը:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2018-2020թթ.

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: