Պոմիդորի հայկական հինավուրց սորտերի մշակության տեխնոլոգիաների արդյունավետ կառավարումը նպաստել է բերքատվության բարձրացմանը, որակական ցուցանիշների բարելավմանը։
Փորձարկվել և ներդվել են օրգանական գյուղատնտեսոության մեջ թույլատրելի միջոցներ՝ հիմնական բանջարային մշակաբույսերի տեղական սորտերի էկոլոգիապես մաքուր, բարձրարժեք, մրցունակ օրգանական սերմերի ստացման համար, բաց և ծածկած գրունտի մշակության պայմաններում:
Իրականացվել է պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և վարունգի մեծ պահանջարկ ունեցող տեղական շրջանացված սորտերի և հիբրիդների սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրություն։
Վերականգնվելու են հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արժեքավոր նմուշները, որոնց կրկնօրինակները պահպանվելու են Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում։
Կանաչ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով ուսումնասիրվում և մշակվում են սիդերատ բույսերի և կենսաբանական պարարտանյութերի կիրառման նոր տեխնոլոգիաներ:
Տեղեկատվական համակարգի մշակումը կապահովի բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը բոլոր օգտագործողների համար` համաձայն կենսաբազմազանության բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջների:
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: