Գիտական կենտրոնը իր գոյության յոթ տասնամյակների ընթացքում մեծ ավանդ է ներդրել հանրապետության գյուղատնտեսական գիտության և արտադրության վերելքի, տեխնոլոգիական առաջընթացի ապահովման գործում։ Մեծածավալ աշխատանքներ են կատարվել տեսական հիմնահարցերի մշակման, կիրառական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք գիտական կոլեկտիվին մեծ ճանաչում են բերել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում։
Բանջարային և բոստանային մշակաբույսերի սելեկցիոներների կողմից 70 տարիների ընթացքում ստեղծվել և շրջանացվել են 148 սորտեր և հիբրիդներ, որոնցից՝ լոլիկ-53, վարունգ-7, բադրիջան –17, քաղցր տաքդեղ-18, կծու տաքդեղ-17, սեխ-7, ձմերուկ-4, դդում- 4, դդմիկ- 3, դդմակ- 2, լոբի- 6, կոլրաբի-1, բրոկկոլի-1, բանջարային սոյա-1, ռեհան-2, հազար-3, ֆիզալիս-1, բամիա-1 սորտ:
Շրջանացված և պետական սորտափորձարկման մեջ գտվող սորտերը և հիբրիդները իրենց բերքատվության և որակական բարձր ցուցանիշների շնորհիվ լայն տարածում են գտել արտադրությունում։ Այդ է վկայում նաև վերջին տարիներին Գիտական կենտրոնի կողմից արտադրվող տեղական սորտերի սերմերի և սածիլների օրեցօր աճող պահանջարկը։
Աշխատանքներ են տարվում կլոնային և միկրոկլոնային բազմացման մեթոդով նոր սորտերի և հիբրիդների ստացման ուղղությամբ։ Բազմացման այս եղանակը նպաստում է սելեկցիոն աշխատանքների ընթացքի զգալի կրճատմանը։ Նշված մեթոդով ստեղծվել են պոմիդորի, տաքդեղի և վարունգի նոր սորտեր, ինչպես նաև մի շարք ձևեր, որոնք օգտագործվում են սելեկցիոներների կողմից որպես արժեքավոր ելանյութ։
Գիտական կենտրոնում ստացված մի շարք սորտեր շրջանացվել են նաև որոշ ԱՊՀ երկրներում։
Բանջարաբոստանային մշակաբույսերի բարձր բերք ստանալու համար կարևոր նշանակություն ունեն մշակաբույսի տեսակի և սորտի ճիշտ ընտրությունը տվյալ բնակլիմայական պայմանների համար, բարձրորակ սերմի և տնկանյութի օգտագործումը, մշակության տեխնոլոգիայի ճիշտ կիրառումը։ Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման ճշգրիտ տեխնոլոգիաների մշակումը ապահովում է բնական կենսաբանական ու տեխնածին ռեսուրսների տարբերակված և անվտանգ օգտագործումը, հումքի և պատրաստի արտադրանքի բարձր սպառողական որակը։
Գիտական կենտրոնում մշակվում և առաջարկվում են արտադրությանը բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համալիր տեխնոլոգիաներ բաց և պաշտպանված գրունտի համար, դրանց թվում է․
Մշակված բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համալիր տեխնոլոգիաները նպաստում են հողերի առողջացման և բերրիության բարձրացմանը, ցածր ինքնարժեքով բանջարային մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացմանը և սննդի անվտանգության բարելավմանը։
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: