Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Սերմերի բանկ

seed-bank-page-01

Գիտական կենտրոնի սերմերի գենետիկական բանկում պահպանվում են բանջարանոցային, բոստանային և տեխնիկական մշակաբույսերի հին ավանդական և ժամանակակից սելեկցիոն սորտերի, հեռանկարային գծերի և հիբրիդների նմուշներ, որոնք հանդիսանում են ռազմավարական պահոց և միաժամանակ ծառայում են որպես ելանյութ սելեկցիոն աշխատանքների համար:

Հավաքածուի նմուշները պահպանվում են երկարաժամկետ՝-20°C (բազային հավաքածու) և միջնաժամկետ՝ +5°C (ակտիվ հավաքածու) պայմաններում՝ միջազգային ստանդարների համապատասխան: Գիտական կենտրոնում պահպանվում է նաև աշխատանքային /սելեկցիոն հավաքածու,որի նմուշները օգտագործվում են ընթացիք սելեկցիոն գործընթացներում ու բնութագրման և գնահատման ուսումնասիրություններում։

Պահպանվող նմուշների սելեկցիայում օգտագործումը խթանելու և հեշտացնելու նպատակով մշտապես իրականացվում են հավաքածուի հարստացման և օպտիմիլացման աշխատանքներ։ Նմուշների տվյալները կառավարվում են էլեկտրոնային տվյալների բազայի միջոցով, որը ներառում է նմուշների մանրամասն անձնագրային և ֆենոլոգիական տվյալներ՝ միջազգային ձևաչափի համաձայն: Սերմերի փաթեթների պիտակավորումը QR և շտրիխ կոդերի օգտագործմամբ հնարավորություն է տալիս գիտնականներին հեշտությամբ առանձնացնել պահանջվող նմուշները՝ բազմացման կամ սելեկցիայում օգտագործման նպատակով: Հավաքածուն մշտապես թարմացվում և ընդայլնվում է։

Գիտական կենտրոնը հանդիսանում է EURISCO ex situ հավաքածուների եվրոպական կատալոգի ազգային համակարգող՝ Բայովերսիթի Ինտերնացիոնալ-ի (Bioversity International) հետ կնքված երկկողմանի պայմանագրի համաձայն: Գիտական կենտրոնի սերմերի գենետիկական բանկի նմուշների անձնագրային տվյալները ներկայացված են նաև EURISCO-ում (https://eurisco.ipk-gatersleben.de/)։

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: