Գիտական կենտրոնում արտադրվում են բանջարաբոստանային մշակաբույսերի բազմաթիվ սորտերի բարձրորակ սածիլներ՝ ապահովելով բանջարաբուծությամբ զբաղվող ջերմատներին, փոքր տնտեսություններին ու մասնագիտացված բանջարաբույծներին բարձրորակ տնկանյութով: Վերջին տարիներին իրականացված վերազինման ու արդիականացման աշխատանքների շնորհիվ զգալիորեն ավելացել է տարեկան արտադրվող սածիլների ծավալը։ Սածիլների տեսականին ընդգրկում է բանջարաբոստանային մշակաբույսերի բազմաթիվ տեսակներ և սորտեր, որոնք նախատեսված են ինչպես փակ, այնպես էլ բաց գրունտի պայմաններում աճեցման համար։ Սածիլները աճեցվում են տարբեր եղանակներով՝ բաց դաշտում և ջերմատնային պայմաններում տարբեր չափի խոռոչիկներում և բաժակներում /թղթե, պլատմասե և բնական հումքից պատրաստված/։
Սածիլները հնարավոր է ձեռք բերել Գիտական կենտրոնից, գնելու /պատվիրելու համար զանգագարել 044-09-09-71 հեռախոսահամարով։ Սածիլների և սերմերի գնացուցակ
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: