Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Սերմեր

seeds-page-01

Ներկայումս «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»-ը հանրապետությունում միակ կառույցն է, որը զբաղվում է բանջարաբոստանային մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի արտադրությամբ:

Գիտական կենտրոնում տարվում է բանջարաբոստանային մշակաբույսերի գիտականորեն հիմնավորված սերմնաբուծություն։ Սերմերի արտադրության գործընթացը ներառում է բոլոր գործառույթները ցանքից մինչև իրացում՝ սերմերի արտադրություն, վերարտադրություն, սորտաթարմացում, սերմերի մաքրում, տեսակավորում, փայլեցում, ախտահանում, փաթեթավորում: Սերմնաբուծական աշխատանքները ընդգրկում է բանջարաբոստանային մշակաբույսերի նախահիմնային (օրիգինալ), հիմնային (սուպերէլիտային, էլիտային) և վերարտադրված (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների) սերմերի արտադրությունը:

Արտադրված սերմերը վաճառվում են ալյումինե փայլաթիթեղի փաթեթներով՝ 5-10գ քաշով, ինչպես նաև մեծածավալ կշռով՝ ըստ պատվերի։

Սերմերը հնարավոր է ձեռք բերել ինչպես մասնագիտացված խանութներից, այնպես էլ Գիտական կենտրոնից։ Կատալոգ

Սերմերը գնելու/պատվիրելու համար զանգագարել 044-09-09-71 հեռախոսահամարով։ Սերմերի և սածիլների գնացուցակ

 

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: