Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Սելեկցիայի և մշակության տեխնոլոգիայի բաժին

Սելեկցիայի և մշակության տեխնոլոգիայի բաժին

Գիտական կենտրոնի Սելեկցիայի և մշակության տեխնոլոգիայի բաժինը ղեկավարում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Կարինե Սառիկյանը։  Շուրջ 73 տարվա ընթացքում Գիտական կենտրոնի մի շարք անվանի գիտնականների կողմից իրականացված սելեկցիոն աշխատանքների արդյունքում ստեղծվել են  թվով 18 բանջարաբոստանային մշակաբույսերի 148  սորտ, որոնք մեծ  պահանջարկ ունեն  բնակչության և վերամշակող կազմակերպությունների կողմից։  

Ելնելով գյուղատնտեսության ոլորտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման հիմնահարցերի լուծման առանձնահատկություններից, բաժնում իրականացվում են մի շարք տեսական և փորձնական ուսումնասիրություններ նպատակաուղղված մշակաբույսերի սելեկցիայի և դրանց  մշակության նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման ուղղությամբ:

 Սելեկցիոն աշխատանքներին զուգընթաց  ուսումնասիրվում և գնահատվում են  նաև մշակաբույսերի  նմուշների կենսամորֆոլոգիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկանիշները։

Հաշվի առնելով կլիմայի փոփոխության պայմաններում  Հայաստանի  գյուղատնտեսության ռիսկայնության բարձր աստիճանը առանձնակի նպատակաուղղվածություն է դրսևորվում  չորադիմացկուն  սորտերի  և հիբրիդների ստեղծման և չորային պայմաններում դրանց մշակության տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ:

Բաժնի գիտնականների կողմից հրատարակվել են ավելի քան 2000 հոդվածներ և թեզիսներ: 

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: