Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Ծածկած գրունտի մշակաբույսերի սելեկցիայի, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի բաժին

Ծածկած գրունտի մշակաբույսերի սելեկցիայի, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի բաժին

Ծածկած գրունտի մշակաբույսերի սելեկցիայի, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի բաժինը ստեղծման պահից երկար ժամանակ ղեկավարել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գալուստ Ասլանյանը։ 2006 թվականից բաժինը ղեկավարել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Սարգսյանը, որի ղեկավարության տարիներին ստեղծվել են ծածկած գրունտի մշակաբույսերի բազմաթիվ նոր սորտեր և հիբրիդներ, որոնք մինչ օրս մեծ պահանաջակ ունեն ինչպես սպառողների, այնպես էլ Հանրապետության  ջերմատնային տնտեսություններ կառավարողների կողմից։ Գ․ Սարգսյանի ջանքերի շնորհիվ Գիտական կենտրոնի ջերմատունը  վերազինվել է  սածիլների աճեցման և սերմի ստացման  համար նախատեսված նորագույն սարքավորումներով։

2022 թվականից բաժինը ղեկավարում է երիտասարդ գիտաշխատող գյուղատնտեսական գիտությունների թեկնածու՝ Գոհար Կիրակոսյանը։ 

 Ծածկած գրունտի բաժինը զբաղվում է ջերմատնային բանջարային մշակաբույսերի սելեկցիայով, սերմնաբուծությամբ և մշակության նոր տեխնոլոգիաների մշակմամբ և  ներդրմամբ, որի արդյունքում  տարեց տարի ավելանում է գիտականորեն  մշակված և փորձարկված  եղանակներով արտադրված բարձր որակի սածիլների քանակը՝ միաժամանակ ընդլայնելով մշակաբույսերի տեսականին։ Ջերմատնային տնտեսությունում արտադրված սերմերը առանձնանում են բարձր որակով, միատարրությամբ և բարձր ծլունակությամբ։

Բաժնի աշխատակիցները ներգրավված են մասնագիտացված կրթական հաստատությունների ուսանողների պրակտիկայի անցկացման, նոր տեխնոլոգիաների ցուցադրման աշխատանքների մեջ։

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: