Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Բույսերի կենսատեխնոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի և կենսաքիմիայի լաբորատորիա

Բույսերի կենսատեխնոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի և կենսաքիմիայի լաբորատորիա

Բույսերի կենսատեխնոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի և կենսաքիմիայի լաբորատորիան ղեկավարում է կենսաբանական գիտությունների թեկնածու՝ Իրինա Վարդանյանը։

Լաբորատորիայում իրականացվում են կենսատեխնոլոգիայի, մոլեկուլային կենսաբանության և բույսերի կենսաքիմիայի գիտական ​​հետազոտություններ։

 

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են.

  • բանջարաբոստանային մշակաբույսերի բուսական մեկուսացված օրգանների և հյուսվածքների in vitro կուլտուրայի տեխնոլոգիայի մշակում,
  • սոմակլոնային փոփոխականության մեթոդի կիրառմամբ նոր սելեկցիոն գծերի ստացում,
  • փակ գրունտի և բաց դաշտի պայմաններում հեռանկարային ռեգեներանտ գծերի օգտագործում սելեկցիոն գործընթացներում,
  • բանջարային մշակաբույսերի առողջացված տնկանյութի ստացման մեթոդների մշակում in vitro պայմաններում,
  • բանջարային բույսերի դիմադրողականության աղբյուրների և դոնորների որոնում առավել վնասակար հիվանդությունների հանդեպ,
  • ստացված սորտերի և հեռանկարային սելեկցիոն գծերի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ուսումնասիրություններ:

 

Լաբորատորիայում իրականացվում են

  • բանջարաբոստանային մշակաբույսերի միկրոբազմացում in vitro պայմաններում,
  • ՊՇՌ մեթոդի կիրառմամբ իրական ժամանակում մի շարք բակտերիալ և սնկային հիվանդությունների ախտորոշում, կարանտին հարուցիչների և սերմերի հիվանդությունների հայտնաբերում,
  • պարարտանյութերի, հողի, ջրի մանրակրկիտ անալիզներ, ինչպես նաև հիդրոպոնիկ լուծույթների, դրենաժային ջրի անալիզներ՝ ժամանակակից բարձր ճշգրտությամբ սարքավորման միջոցով, համապատասխան ISO ստանդարտներին,
  • բանջարեղենի պտուղների կենսաքիմիական անալիզներ՝ շաքարների, վիտամին C-ի, չոր նյութի, լիկոպինի, կարոտինոիդների պարունակության որոշում։

 

Գիտական կենտրոնի Բույսերի ֆիտոպաթոլոգիայի, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի լաբորատորիան համագործակցում է հանրապետության և արտերկրի առաջատար գիտահետազոտական ​​կենտրոնների և համալսարանների հետ, ակտիվորեն մասնակցում է տեղական և միջազգային գիտական ​​ծրագրերին:

© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: