Բանջարաբոստանային մշակաբույսերի ընտրասերում` դասական, քիմիական մուտագենեզի և կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ:
Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի բարձր վերարտադրության սերմերի ստացում:
Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրում և ներդրում արտադրության մեջ:
Բանջարաբոստանային մշակաբույսերի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և կիրառում:
Սորտերի և հեռանկարային սորտանմուշների կենսաքիմիական, տեխնոլոգիական, ֆիտոպաթոլոգիական և ֆիզիոլոգիական գնահատում:
Բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի և սածիլների արտադրության իրականացում:
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների սերմերի հավաքածուի պահպանում:
Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Գյուղատնտեսության բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում:
նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 25RG-4B069 ծածկագրով
նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից
Իրականացվել է պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և վարունգի մեծ պահանջարկ ունեցող տեղական շրջանացված սորտերի և հիբրիդների սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրություն։
Վերականգնվելու են հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արժեքավոր նմուշները, որոնց կրկնօրինակները պահպանվելու են Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում։
Կանաչ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով ուսումնասիրվում և մշակվում են սիդերատ բույսերի և կենսաբանական պարարտանյութերի կիրառման նոր տեխնոլոգիաներ:
Տեղեկատվական համակարգի մշակումը կապահովի բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը բոլոր օգտագործողների համար` համաձայն կենսաբազմազանության բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջների:
© 2019-2026 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: