Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Բազմաֆունկցիոնալ բույսերի ֆունկցիոնալ արժեքի գնահատումը և դիվերսիֆիկացման խթանումը

նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից

Կլիմայի փոփոխությունը մարտահրավեր է նետում գյուղատնտեսական համակարգերի և կենսաբազմազանության կայունությանը և  արտադրողականությանը: Կլիմայի փոփոխության հանդեպ խոցելի բույսերի գենետիկական ռեսուրսների թվում են բազմաֆունկցիոնալ բույսերը, որոնք համատեղում են բուրումնավետ-համեմունքային, մեղրատու և բուժիչ հատկությունները: Անհրաժեշտություն է առաջանում մշակել հարմարվողականության միջոցառումներ՝ ապահովելու բազմաֆունկցիոնալ բույսերի շարունակական ներդրումը ագրոէկոհամակարգերում:

Մշակաբույսերի դիֆերսիֆիկացումը հարմարվողականության գործողությունների շարքում է: Նախագծի նպատակն է ընդլայնել Հայաստանում բազմաֆունկցիոնալ բույսերի տեսակային և սորտային բազմազանությունը և խթանել դրանց օգտագործումը ֆունկցիոնալ սննդի և մեղվաբուծության մեջ։ Բազմաֆունկցիոնալ բույսերի տարբեր սորտերի բերքատվության, ֆունկցիոնալ արժեքի և մեղվատվության ներուժի գնահատումը թույլ կտա հայտնաբերել արժեքավոր ռեսուրսներ Հայաստանի պայմաններում մշակության համար, որոնք կարող են նպաստել ագրոէկոհամակարգերի հավասարակշռությանը, բարձորակ մեղրի արտադրությանը և բարձր ֆունկցիոնալ արժեքով սննդամթերքի օգտագործմանը:

 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2025-2027թթ.

© 2019-2026 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: