նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 25RG-4B069 ծածկագրով
Ծրագրի շրջանակներում մշակվելու են հիմնական բանջարային մշակաբույսերի (լոլիկ և տաքդեղ) հիվանդությունների մոնիտորինգի և վերահսկման համակարգ՝ հիմնված մոլեկուլային կենսաբանության ախտորոշման մեթոդների և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Վիրուսային, բակտերիալ և սնկային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվելու է իրական ժամանակում ՊՇՌ (qPCR) ժամանակակից մեթոդը, որը կօգնի ոչ միայն իդենտիֆիկացնել հիվանդության հարուցիչը, ճշգրիտ հայտնաբերել վարակը վաղ փուլերում, հիվանդությունների թաքնված (լատենտ) ձևերը, այլև բացահայտել տարածման աղբյուրները (օրինակ՝ սերմերի, վնասատուների միջոցով և այլն)։ Ուսումնասիրվելու են հիվանդությունների զարգացման դինամիկան, դրանց փուլերը, ազդեցությունը բույսերի աճման, բերքատվության և պտուղների որակի վրա։ Մշակվելու են հիվանդությունների կանխարգելման և վերահսկման միջոցները։ Նախագծի շրջանակներում մշակվելու է նաև բջջային հավելվածը, որը հասանելի կլինի օգտվողների/ֆերմերների համար։ Հավելվածը կտրամադրի ֆերմերներին տեղեկատվություն բանջարային մշակաբույսերի հիվանդությունների մասին։
Ծրագրի շրջանակներում հրապարակվել է գիտամեթոդական ձեռնարկը։ Այն մշակվել է ֆիտոպաթոգենների ախտորոշման ժամանակակից մոլեկուլային մեթոդների՝ մասնավորապես իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (qPCR) մեթոդի սկզբունքները, առավելությունները և կիրառման առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով։ Գիտամեթոդական ձեռնարկ
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2025-2027թթ.
© 2019-2026 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: