Disable Preloader

Արարատի մարզ, գ. Դարակերտ

+374 44 090971

Գործառույթներ

ԸՆՏՐԱՍԵՐՈՒՄ

Բանջարաբոստանային մշակաբույսերի ընտրասերում` դասական, քիմիական մուտագենեզի և կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ:

ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի բարձր վերարտադրության սերմերի ստացում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրում և ներդրում արտադրության մեջ:

ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Բանջարաբոստանային մշակաբույսերի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և կիրառում:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Սորտերի և հեռանկարային սորտանմուշների կենսաքիմիական, տեխնոլոգիական, ֆիտոպաթոլոգիական և ֆիզիոլոգիական գնահատում:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի և սածիլների արտադրության իրականացում:

ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների սերմերի հավաքածուի պահպանում:

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում:

ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ

Գյուղատնտեսության բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում:

Մեր ծրագրերը

Բազմաֆունկցիոնալ բույսերի ֆունկցիոնալ արժեքի գնահատումը և  դիվերսիֆիկացման խթանումը

Բազմաֆունկցիոնալ բույսերի ֆունկցիոնալ արժեքի գնահատումը և դիվերսիֆիկացման խթանումը

նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից

«Հայկական բադրիջանի, տաքդեղի, պոմիդորի հինավուրց (լանդրաս) հավաքածուի իրականացում ճկուն գյուղատնտեսության համար»

«Հայկական բադրիջանի, տաքդեղի, պոմիդորի հինավուրց (լանդրաս) հավաքածուի իրականացում ճկուն գյուղատնտեսության համար»

Հայկական բադրիջանի, տաքդեղի, պոմիդորի հինավուրց (լանդրաս) հավաքածուի իրականացում ճկուն գյուղատնտեսության համար

«Հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի նմուշների վերականգնում և բազմացում՝ Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում անվտանգության նպատակով կրկնօրինակման համար»

«Հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի նմուշների վերականգնում և բազմացում՝ Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում անվտանգության նպատակով կրկնօրինակման համար»

Վերականգնվելու են հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արժեքավոր նմուշները, որոնց կրկնօրինակները պահպանվելու են Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում։

«Սիդերատ բույսերի և կենսաբանական պարարտանյութերի փորձարկում, կիրառման արդյունավետության գնահատում Հայաստանում կանաչ գյուղատնտեսության խթանման նպատակով»

«Սիդերատ բույսերի և կենսաբանական պարարտանյութերի փորձարկում, կիրառման արդյունավետության գնահատում Հայաստանում կանաչ գյուղատնտեսության խթանման նպատակով»

Կանաչ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով ուսումնասիրվում և մշակվում են սիդերատ բույսերի և կենսաբանական պարարտանյութերի կիրառման նոր տեխնոլոգիաներ:

«Բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն բազայի դիվերսիֆիկացում, բնութագրում և գնահատում, տվյալների թվայնացում ու մատչելիության ապահովում սելեկցիայի խթանման նպատակով»

«Բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն բազայի դիվերսիֆիկացում, բնութագրում և գնահատում, տվյալների թվայնացում ու մատչելիության ապահովում սելեկցիայի խթանման նպատակով»

Տեղեկատվական համակարգի մշակումը կապահովի բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիությունը բոլոր օգտագործողների համար` համաձայն կենսաբազմազանության բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջների:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

© 2019-2026 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: